ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

18:42 • 11.11.26

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները զրկել են Հայաստանին կազմակերպությունում քվեարկելու և պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։