Եվրոպայի Մ17 առաջնություն. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջել է Ֆրանսիային

17:27 • 11.11.26

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն այսօր՝ նոյեմբերի 11-ին, սկսեց իր մրցելույթները ՈւԵՖԱ 2026/2027 Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլում։

Մեկնարկային տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Ֆրանսիայի իր հասակակիցների հետ և զիջեց 0:4 հաշվով։

Հյուրերի կազմում արդեն առաջին կեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էլիես Դիալոն՝ աչքի ընկնելով 5-րդ, 16-րդ և 28-րդ րոպեներին, իսկ 63-րդ րոպեին Յանիս Խարբուշն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Զուգահեռաբար ընթացող խաղում Իտալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի նկատմամբ՝ մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։ Իտալացիների կազմում դուբլ գրանցեց Գաբրիելե Բորսան, իսկ մեկական անգամ աչքի ընկան Ռոբերտո Սկալյոնեն, Միկելե Էլենան, Քրիստիան Սորենտինոն և Ջուզեպե Պիպիտոն։ Այս արդյունքներից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Իտալիան, երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, իսկ Հայաստանի հավաքականը եզրափակում է լավագույն եռյակը։

Հաջորդ տուրում մեր ընտրանին կհյուրընկալվի Իտալիայի հավաքականին։ Խաղը կկայանա նոյեմբերի 14-ին։

Աղբյուրը`ArmSport.am