ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են եվրոպացիներին ներառել բանակցությունների հաջորդ փուլում. Քուշներ
Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ընդլայնել հաջորդ բանակցային փուլի կազմը և այնտեղ ներառել Եվրոպայի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտարարել է ամերիկացի բանագնաց Ջարեդ Քուշները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Երկու կողմերն էլ այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը՝ այնտեղ ներառելով մեր եվրոպացի գործընկերներին։ Դա մեզ թույլ կտա դիտարկել Եվրոպայում անվտանգության ոլորտի ավելի լայն հետպատերազմյան պայմանավորվածությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային տարաձայնությունների հետ մեկտեղ»,- գրել է նա։














