SpaceX-ը ավելի քան $74 մլրդ կծախսի Տեխասում և Արիզոնայում տվյալների կենտրոնների կառուցման վրա

12:09 • 13.11.26

Ամերիկյան SpaceX ընկերությունը ավելի քան $74 մլրդ կներդնի Տեխաս և Արիզոնա նահանգներում տվյալների կենտրոնների կառուցման գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մշակում ենք երկու բացառիկ նախագիծ՝ գերհամակարգչային կենտրոններ Տեխասի Ռիո Գրանդե հովտում գտնվող Starbase համալիրում և Արիզոնա նահանգի Կոչիս շրջանում։ Ամերիկյան տնտեսության մեջ ներդրումները համատեղ կկազմեն ավելի քան $74 մլրդ», - ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Նշվում է, որ $24 մլրդ կծախսվի Տեխասում Starship տիեզերական համակարգի նախագծի հետ կապված գործող ենթակառուցվածքների զարգացման և համալիրում նոր օբյեկտների ստեղծման վրա։ Ընկերությունը պնդում է, որ ապագա ձեռնարկությունն ինքնուրույն կարտադրի աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան և էական ազդեցություն չի ունենա տարածաշրջանի ջրային ռեսուրսների պահպանման վրա։

Արիզոնայում SpaceX-ը նախատեսում է տվյալների կենտրոնի կառուցման մեջ ներդնել $50 մլրդ։ Ընկերության ծրագրերի համաձայն՝ նոր հաշվողական կենտրոնները շահագործման հանձնվելուց հետո թույլ կտան ստեղծել ավելի քան 1,500 մշտական աշխատատեղ։