ՀՀ-ն իր տարածաշրջանում թշնшմի չունի. ամենամեծ թշնшմին ՀՀ-ում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում․ Սիմոնյան
ՀՀ-ն իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի. ամենամեծ թշնամին ՀՀ-ում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Սահմանադրության փոփոխությունը պետք է եղել մեզ, պետք է մեզ, և դա Հայաստանի Հանրապետության մասին է։ Հայաստանի 90-ականների գրված սահմանադրությունը և այսօրվա իրողությունը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը կատարյալ տարբեր են, հինգ տարի առաջվա Հայաստանը նու՞յն է, ինչ որ այսօր, իհարկե ոչ, իսկ ի՞նչ ասել 35 տարվա առաջվա աշխարհի գոյության մասին, ուզում եք ասեք աշխարհը նույն է, ինչ 35 տարի առաջ, աշխարհը նույնը չի։ Հայաստանի Հանրապետությունը իր տարածաշրջանում նախ և առաջ թշնամի չունի։ Ամենամեծ թշնամին Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա գործակալներն են, որոնք քաղաքական միավորներն են ստեղծում, ամենամեծ թշնամին դա է, և վերջինը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների մասին 2020 թվականին մենք քարոզարշավ ենք սկսել 2020 թվականի փետրվար ամսին և կորոնավիրուսը սկսվեց»,- ասել է նա։
Այն դիտարկմանը, թե Հայաստանի շարունակաբար կատարում է Ալիևի պահանջները, այդ թվում՝ անկլավների հետ կապված, Սիմոնյանը նշեց․
«Իսկ ինչի այսպես կոչված անկլավներ, ուզում եմ հասկանալ Արծվաշենը մեր անկլավը չի, այսինքն Տիգրանաշենը, Քյարքին չի՞, մենք չգիտե՞ն,ք այդտեղի բնակիչները չգիտե՞ն, որ դա սովետական ժամանակ հանդիսացել է ադրբեջանական։ Սովետի՞, իսկ Տիգրան Մեծի՞ ժամանակ, իսկ թաթար-մանղոլակա՞ն ժամանակ ի՞նչ է եղել այստեղ, որտեղ որ մենք, ի՞նչ է եղել, կասե՞ս ինձ։ Դե եկեք Աստվածաշնչից, Ադամ ու Եվայից սկսենք, բա ինչից պետք է սկսենք, Հայաստանի Հանրապետությունը ո՞նց է ստեղծվել, հարգելի լրագրող, ո՞նց է ի հայտ եկել, որտեղ ես դու հիմա գտնվում, ինչի՞ ես գտնվում այստեղ, այլ ոչ թե չգիտեմ որևիցե այլ տարածքում, որովհետև Հայաստանի Հանրապետությունը անկախություն է հռչակել չէ՞։ Բա որտե՞ղ է հռչակել այդ անկախությունը, Տիգրան Մեծի Մեծ Հայքում, հա՞»։










