Ընդդիմությունը չպետք է ոգևորվի արտահերթ ընտրություններով, պետք է գտնի արագ իշխանափոխության ճանապարհ, խառնի իշխանության խաղաքարտերը․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
Ընդդիմությունը չպետք է ոգևորվի արտահերթ ընտրություններով, պետք է գտնի արագ իշխանափոխության ճանապարհ, խառնի իշխանության խաղաքարտերը։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Եթե իշխանությունը սպառի բոլոր հնարավորությունները, հավանական է, որ կգնա արտահերթ ընտրությունների։ Դրանք ռիսկային են և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար։ Քանի որ անհայտ է, թե արդյունքներն ինչպիսին կլինեն։
Չկա երաշխիք, որ իշխանությունը հաջորդ ընտրություններն անցկացնի արդար, մրցակցային ու թափանցիկ։ Այն, ինչ փորձել են 2026-ին, շատ ավելի վատը անելու են հաջորդ ընտրություններին, որ սահմանադրչական մեծամասնություն ապահովվի»,- նշել է Աբրահամյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














