Այս ռեժիմի թիրախnւմ մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Տիգրան Աբրահամյան

09:51 • 14.11.26

Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երբ քննարկվում են Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի ապօրինի ազատազրկման և կալանավայրում մահանալու հանգամանքները, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նա կալանավորված Հայաստանի և այստեղ հաստատված ռեժիմի զոհն է:

Սակայն իշխանության հանցագործությունների շղթան սրանով չի ավարտվել, որովհետև անբարոյական արշավը Արսեն Գևորգյանի դեմ իշխանական քարոզչամեքենան շարունակում է:

Իշխանությունն իր պատասխանատվությունը սովորության համաձայն ցրելու նպատակով փորձում է դաշտը տարատեսակ անհեթեթություններով լցնել, որոնք դուրս են ոչ միայն օբյեկտիվ իրողություններից, այլև բարոյական նորմերից:

Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»,- գրել է Աբրահամյանը: