Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի համակարգվել Եվրոպայի մյուս երկրների հետ․ Դանիայի վարչապետ
Դանիայի վարչապետ Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների և Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույցը չի համակարգվել Եվրոպայի մյուս երկրների հետ։
«Մենք միշտ ընդգծել ենք, որ երբ մի երկիր գործում է միայնակ, օրինակ՝ գնում է Մոսկվա, կարևոր է, որ մենք՝ եվրոպացիներս, լինենք միասնական»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրույցի գլխավոր թեման եղել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցը: Կողմերը քննարկել են նաև անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում:











