Փաշինյանը ՀՀ լուծարային կառավարիչն է, աճուրդի է հանել, ասում է՝ որ մեկդ ձեռք բերեք՝ ինձ չի հետաքրքրում․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

20:31 • 09.11.26

Փաշինյանը ՀՀ լուծարային կառավարիչն է, աճուրդի է հանել, ասում է՝ որ մեկդ ձեռք բերեք՝ ինձ չի հետաքրքրում։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է  «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Փաշինյանին որպես վարչապետ չներկայացնենք, նրա անունը դրել եմ ՀՀ լուծարային կառավարիչ։ Փորձում է Հայաստանի լուծարումը ավարտին հասցնել և գտնվում է արտաքին սեղմակի տակ, անընդհատ սեղմում են նրան, որ շուտ պիտի Սահմանադրությունը փոփոխի՝ Հայաստանի գոյության լեգիտիմ հիմքը վերացնելու համար։ Սա է նրա շտապողականության պատճառը։

Կասկած ունեմ, որ Փաշինյանը մեր անկախության հիմքերը վերացնում է, որ տանի որևէ պետության կամ միավորման կազմ մտցնի։ Փաշինյանն անգամ երկիրը ղեկավարելու իրավունք չունի, ուր մնաց՝ Սահմանադրություն փոխելու»,- նշել է Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․