Հայաստանից պետք է արմատախիլ անենք դրսից կառավարվող լրտեսական ընդդիմությանը, պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն․ Փաշինյան

11:14 • 26.10.26

Հայաստանից պետք է արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությանը, ով կառավարվում է դրսից, պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն, բայց դա չպետք է կառավարությունը ձևավորի։

«Կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող, կեղծ ընդդիմություն։ Հետևաբար լուծումը ո՞րն է։ Լուծումն այն է, որ ՀՀ ոչ իշխանական, պետականակենտրոն ուժերն ակտիվանան։ Մենք իրենց բնականաբար չենք կարող աջակցել, օգնել, բայց մենք իրենց ոչ մի բանով չենք խանգարի»-նշել է Փաշինյանը:

Անդրադառնալով նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին՝ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։