Ռուսաստանը ոչ մեկին չի uպառնում և ոչ մեկի վրա հшրձակվելու մտադրություն չունի. Ռյաբկով
Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունի: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Եթե մենք բախվենք ագրեսիայի, մենք ստիպված կլինենք պատասխանել։ Եվրոպան պատրաստվում է պատերազմի, և եթե այն սկսվի, մենք պատրաստ ենք։
Ռուսաստանը գրանցում է ՆԱՏՕ-ի չարամիտ գործունեության աճ Բալթիկ ծովում։ Ռուսական նավագնացությունը խոչընդոտվում է միջազգային իրավունքի խախտմամբ։
Արևմտյան երկրները փորձում են երկարաձգել ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ նախապատրաստվելով Ռուսաստանի հետ հակամարտությանը։
Մենք տեղյակ ենք մեր հակառակորդների՝ Կալինինգրադի մարզի վրա շրջափակման և այլ կերպ ապակառուցողական ազդեցություն գործադրելու ծրագրերի մասին։ Ոչ ոք չպետք է կասկած ունենա. դրանք իրականացնելու փորձերը ուղիղ ճանապարհ են դեպի աղետ»,-նշել է նա։














