Ես Ուկրաինայում ընթացող պшտերազմի վերաբերյալ ոչ մի վերջնական որոշում չէի կայացնի առանց Զելենսկիի․ Թրամփ
Պուտինը խիստ վրդովված էր Զելենսկիից՝ Ղրիմի կամրջի վրա կատարված հարձակման պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է NBC News-ը։
«Ես Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ ոչ մի վերջնական որոշում չէի կայացնի առանց Զելենսկիի»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Չինաստանի Շենժեն քաղաքում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի նախագահների մասնակցությամբ։














