Մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման uտնտուկները պետք է պատժվեն իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան
Հայրենիքից անգամ կոպեկ գողացածները պետք է պատժվեն այնպես, ինչպես պատժվում են ծնողներին չլսող և ձեռքից գնացած երեխաները՝ «ականջները պետք է քաշել»։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Նաև մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման ստնտուկները պետք է պատժվեն COP-ի վրա 30 միլիոն դոլլար և Ակադեմիական քաղաքի վրա 20 միլիոն դոլար դուրս գրելու՝ իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար»,-գրել է նա։














