Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը
Ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանը:
«Այստեղ հավաքվել են Հայկական քաղաքական դաշտի պատվարժան ներկայացուցիչենրը։ Մենք գիտենք, որ հայկական քաղաքական դաշտը միշտ շատ բարդ է միավորվում, բայց այսօր, առերեսվելով մեր երկրի առաջ ծառացած խնդիրների բարդությանը, իմանալով, որ ունենք շատ տարաձայնություններ և անցած տարբեր ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենաք միասնական դիրքորոշում, որպեսզի էֆեկտիվ պայքարենք մեզ պարտադրվող զիջումների դեմ»,-հանդիպմանը նշել է Նարեկ Կարապետյանը։
Ավելի վաղ Նարեկ Կարապետյանը գրել էր, որ հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում։
Նշենք, որ այս պահին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի հարցը։














