Իշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ Կարապետյան
Իշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին, սա ոչ միայն մեկ մարդու դեմ է, այլ մի մարդու միջոցով ընդդիմադիրներին ուզում են ցույց տան, որ ինքը կարողանում է կառավարել իրավիճակը երկրում, այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«էս քայլերով ուզում են ասել՝ նստեք ձեր տեղը, որ իրենք իրենց մութ գործերն անեն։ Մեկ ժամից մենք կլինենք Հակակոռուպցիոն դատարանում, դրանից հետո կսկսվեն մյուս քայլերը»,-նշել է նա։














