ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   12:19 • 20.09.24 ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հրվ․ Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ «Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա դեմ է ռուսական իմպերիալիզմին և Ադրբեջանի հետ քրտնաջան աշխատում է խաղաղության պայմանագրի վրա, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը», - նշել է Միխայել Ռոթը։
-
Քաղաքականություն   11:55 • 20.09.24 Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան Սեպտեմբերի 22-ին ժամը 14:30-ին հանդիպելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նայելու ենք իրար աչքերի մեջ և այդ աչքերում կասկածամտության, վախի, հուսալքության և անզորության փոխարեն տեսնելու ենք հայոց գալիք հաղթանակը:
-
Քաղաքականություն   11:40 • 20.09.24 Սպասում ենք՝ Իսրայելը մտնի Լիբանան, գիշեր-ցերեկ սպասում ենք նրանց տանկերին, ասում ենք՝ «բարի գալուստ». «Հեզբոլլահ»-ի ղեկավարը՝ Նեթանյահուին Իսրայելը երբեք չի կարողանա իր վերաբնակիչներին վերադարձնել երկրի հյուսիս այս մասին ասել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավարը՝ դիմելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «
-
Իրավունք   11:37 • 20.09.24 Կանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ) Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազին՝ 2 անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Որոշում է կայացվել, դատարան ներկայացնելու համար, ձերբակալել նշված անձանց։
-
Իրադարձային   11:14 • 20.09.24 Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։
-
Քաղաքականություն   11:04 • 20.09.24 Առանց այս իշխանության հեռացման, անհնար է խոսել ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության համակարգի մոդեռնիզացման մասին. պատգամավորն՝ ԱԽ քարտուղարին ԱԽ քարտուղարը որպես շրջադարձ համարում է իր իշխանության կողմից սահմանազատում իրականացնելու գործընթացը, որը նրա պնդմամբ որևէ արտաքին ազդեցություն չունի:
-
Քաղաքականություն   10:50 • 20.09.24 Փաշինյանը կարծում է` պետք է մոռանալ հայ ժողովրդի հերոսական պայքարի մասին. Զատուլին «Նա բացարձակապես դրա կարիքը չունի: Նա ցանկանում է համոզել հայերին, որ նույնիսկ Հայաստանի եկեղեցին, որը պետականության բացակայության պայմաններում պահել և պահպանել է հայ ժողովրդին, Բյուզանդական կայսրության ժամանակներից օտար գործակալ է եղել», - ասել է պատգամավորը։
-
Իրավունք   10:34 • 20.09.24 ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի տան և Գուրգեն Արսենյանին պատկանող տարածքում պшյթnւցիկների տեղադրման գործից Նախաքննությունը երեք մեղադրյալների մասով, ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
-
Քաղաքականություն   10:27 • 20.09.24 Եկեղեցին ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական-հանրային դաշտը դուրս գա շոկից, ձևավորվեն երկիրը դեպի ապագա տանող վերնախավեր․ Վահե Հովհաննիսյան Իսկ քաղաքական և հանրային նոր վերնախավերի խնդիրն է` Հայաստանի հետպատերազմական զարգացման իրական ծրագիր և իրական բովանդակություն ձևակերպելը։ Քանի դա չի արվել, ՄԵԿ հոգին իրեն բարոյական իրավունք է վերապահելու` անելու ինչ ուզում է։ ,,,
-
Սպորտ   10:27 • 20.09.24 Ես եղել եմ նրա մենեջերը, խոհարարը, թարգմանիչը, ընտանիքի անդամը, և համատեղ հասել ենք այդ բարձունքին. ProFC-ի առաջին հայ աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանի մարզիչ Հայկ Ղուկասյան «Սուտ կլինի, եթե ասեմ, որ այդ ամենն արել եմ միայնակ, ես դա կատարել եմ մարզիկի հետ միասին՝ բացատրելով նրան, որ դա շատ կարևոր է հաղթանակի հասնելու համար», -ասել է Հայկ Ղուկասյանը:
-
Իրադարձային   10:19 • 20.09.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել է Կիև Եվրահանձնաժողովի ղեկավար ֆոն դեր Լեյենն աշխատանքային այցով ժամանել է Կիև։ Նա ընդգծել է, որ ութերորդ այցը կայանում է երկրում ջեռուցման սեզոնի սկզբին։ Կիևում հանդիպումների ժամանակ ֆոն դեր Լեյենը նախատեսում է քննարկել ձմռանն Ուկրաինայի պատրաստվածության մակարդակի հետ հապված հարցերը։
-
Քաղաքականություն   10:18 • 20.09.24 Յուրաքանչյուրն ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից. Ռուբեն Վարդանյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
-
Իրադարձային   09:37 • 20.09.24 Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Նիկոլայ Շահնազարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միությունից։ Նիկոլայ Շահնազարյանը հեղինակ է բանաստեղծությունների, աֆորիզմների
-
Մամուլի տեսություն   08:56 • 20.09.24 Իշխանությունը քննարկում է ՀԷՑ-ը «Տաշիր գրուպից» խլելու հարցը․ «Հրապարակ» Նախ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում էին այդ հարցը բարձրացրել, թե ինչու պետք է ՌԴ քաղաքացին տնօրինի ՀՀ էլցանցերը, մենաշնորհ ունենա, ապա Բաղրամյանին ու Սանոսյանին էին հրավիրել: Բաղրամյանը փաստարկներ էր ներկայացրել, որից հետո թվում է՝ պետք է հարցը փակվեր:
-
Մամուլի տեսություն   08:20 • 20.09.24 Նաիրի համայնքի ղեկավարը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ» Նաիրի խոշորացված համայնքի մեջ ներառված է 7 բնակավայր՝ Արագյուղը, Բուժականը, Զովունին, Զորավանը, Սարալանջը, Պռոշյանը եւ Քասախը։ 7 բնակավայր համակարգող Նորայր Սարգսյանը 1999-ից Եղվարդի համայնքապետն է եղել, և այժմ էլ շարունակում է ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։
-
Մամուլի տեսություն   07:55 • 20.09.24 «Նախկինների» աջակցությամբ իշխանության եկած Անահիտ Ավանեսյանի դեմ իշխանությունը զենք է պահում «Ուիգմոր» ԲԿ-ին արված 1,5 մլն դոլարի փոխանցումը. «Ժողովուրդ» Հարցեր առաջացան, բայց դրանք մնացին անպատասխան, քանի որ իշխանությունն այս փաստը որպես զենք է պահում՝ Ավանեսյանի սայթաքումների դեպքում օգտագործելու համար։ Անահիտ Ավանեսյանի այս փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռեւս անպատիժ է մնում: