ՌԴ-ում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութեր)

12:27 • 20.09.24

ՌԴ Կեմերովոյի մարզում՝ Կուզբասում, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Համացանցի օգտատերերը հրապարակել են ստորգետնյա ցնցումների հետևանքները ներկայացնող բազմաթիվ տեսանյութեր:

Երկրաշարժի մասին սեպտեմբերի 20-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ վիրավորներ և ավերածություններ չկան։

Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: