Հայկական մամուլի տեսություն 30.09.08
Ներկայացնում ենք այսօր լույս տեսած օրաթերթերի, պարբերականների առավել ուշագրավ ու հետաքրքիր հրապարակումները.
«168 ժամ»
Այսօր լույս տեսած բոլոր թերթերն էլ անդրադարձել են կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։ Ներկայացնում ենք այդ մասին «168 ժամի» դիտարկումը։
Ընտրությունները` «Central»-ում
«Կիրակի օրը Երևանի Կենտրոն համայնքում տեղի ունեցած թաղապետի ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Ընտրություններում կիրառվեցին հայտնի գրեթե բոլոր անօրինականությունները` լցոնումներ, վստահված անձանց ահաբեկում, զինված խմբավորումներով հարձակումներ տեղամասերում, ընտրակաշառքի բաժանում, բաց և կրկնակի քվեարկություն և այլն։ Դրա արդյունքում, ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն, Կենտրոն համայնքում «վերընտրվել» է գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը։ ԿԸՀ-ից ետ չեն մնացել նաև ընտրությունների արդյունքները դիտարկող Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի դիտորդները, որոնք երեկ հանդես են եկել գրեթե ոչինչ չասող բավական «քնքուշ» գնահատականով։ Սակայն դիտորդներին ևս կարելի է հասկանալ, դժվար է ընտրությունների մասին օբյեկտիվ գնահատական տալ` ընտրությունների ամենաթեժ ժամերին գտնվելով «Central» ռեստորան-սրճարանում։ Ի տարբերություն եվրոպացի դիտորդների, կիրակի օրն ընտրություններին լրջորեն հետևում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, և բացառված չէ, որ առաջիկա օրերին նրանք հանդես գան գնահատականով»։
«Ազգ»
Ուշագրավ մարզական լուր «Ազգից»
Կարո Մուրադը` Եվրոպայի չեմպիոն
«Սեպտեմբերի 20-ին Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում հայտնի դարձավ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի նոր հայկական անուն։
1983-ի սեպտեմբերի 2-ին ծնված 1,79 սմ հասակ ունեցող Կարո Մուրադը իսպանացի Գաբրիել Կամպիլլոյի դեմ 12 ռաունդանոց պայքարում միավորներով հաղթանակ ձեռք բերեց ու մնաց անպարտելի։ Պրոֆեսիոնալ ռինգում Գերմանիայի քաղաքացիություն ունեցող Մուրադի դեբյուտը կայացել է 2006-ի սեպտեմբերի 23-ին, 18 մրցամարտից 11-ում հաղթանակ է տարել նոկաուտով։ Բռնցքամարտով զբաղվում է 13 տարեկանից։ Բնակվում է Բեռլինում և Քիթցինգենում։ Նա Զաուերլանդ ակումբից է, Ուլլի Վեգների սանն է։ Հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Վեգներն իր համար այն մարզիչն է, ում կերազեր ունենալ։ Իսկ մեծ ոգևորություն նրան պատճառել է Վեգների մյուս սանի՝ իր հայրենակից Արթուր Աբրահամի՝ Վեցլարում Էդիսոն Միրանդայի դեմ կոտրված ծնոտով տարած հաղթանակը»։
«Առավոտ»
Մեծ արձագանք է ստացել լրագրող Արթուր Սահակյանի հետ օրեր առաջ կատարված իրադարձությունը։ «Առավոտը» կարողացել է այդ մասին ինֆորմացիա ստանալ անձամբ Արթուր Սահակյանից։
«Անդրանիկին սպանելով` սպանեցին ինձ», - ասում է ընդհատակում հայտնված լրագրող Արթուր Սահակյանը:
«Երեկ «Ռադիոլուրի» պատասխանատու Արթուր Սահակյանն «Առավոտին» փոխանցեց հետևյալը. «Սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել վերջին ժամանակների ամենամեծ ոճրագործությունը։ Դաժան սպանություն։ Ոստիկանությունը մինչև հիմա թաքցրել էր, և ես բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ ոստիկանությունը մեղսակից է այդ ոճրագործությանը։ Ի՞նչ է տեղի ունեցել. սպանել են մի մարդու, որը պատահականորեն այդ ժամին իմ մեքենայում էր։ Բոլոր հիմքերն ունեմ ենթադրելու, որ իրենք ուզեցել են սպանել ինձ։ Մեկ շաբաթ շարունակ Անդրանիկ Բաբայանը, որն այսօր մահացել է, գտնվել է անգիտակից վիճակում։ Դեպքը տեղի է ունեցել ոստիկանության Երևանի քաղաքային վարչության և Ռազմական ոստիկանության արանքում։ Ինքս «Օդնոկլասնիկ» սրճարանից փախուստի եմ դիմել, հասկանալով, որ եկել են ինձ սպանելու։ Դուրս եմ եկել, անմիջապես դիմել ոստիկանությանը, որը կից էր սրճարանին։ Որևէ մեկը չի արձագանքել։ Մեկ ժամ տևած ծեծկռտուքից հետո զենք են պահել մարդկանց վրա (մոտ 70-80 հոգի)։ Հետո պարզվեց, որ իմ մեքենային երկու կողմից խփել են, ջարդուփշուր արել, իջել են ու միանգամից հարձակվել իմ ընկերոջ` Անդրանիկ Բաբայանի վրա ու սպանել երկու երեխաների հորը։ Այդ արյունը իմ վրա է մնացել։ Իրականում նրանք սպանել են անմեղ մարդու` կարծելով ինձ են սպանում։ Ոստիկանությունն այնքան ժամանակ է թաքուն պահել հանցագործությունը, մինչև մահացել է Հանրապետական կուսակցության անդամ Անդրանիկ Բաբայանը։ Ես տվյալներ ունեմ, որ ոստիկանության որոշ աշխատակիցներ, որոնք ենթարկվում են Ալրաղացի Լյովի բանդայի անմիջական հրամաններին, սկսել են գործ սարքել իմ դեմ։ Իմ ամենամեծ մեղքն այն է, որ այդ օրը ես շփվել եմ բանդայի պոռնիկներից մեկի հետ»։
Ա.Սահակյանը տեղեկացրեց, որ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, դիվանագիտական ներկայացուցչություններին»։ «... իմ կարծիքով, եթե չձերբակալվեն «մսաղացի» Լյովիկը և նրա խումբը, հետևանքը կլինեն նոր հանցագործությունները։ Այսօր վտանգված է իմ ընկերների անվտանգությունը, իմ ընտանիքի անվտանգությունը, իմ աշխատակիցների անվտանգությունը»,- ասաց Ա. Սահակյանը»։
Голос Армении
О ЧЕМ "ЗАБЫЛ" МАМЕДЪЯРОВ
Министр иностранных дел Азербайджана страдает амнезией или занимается самообманом?
После выступления на Генассамблее ООН президента РА с особым интересом ожидалось выступление азербайджанского представителя – министра иностранных дел Эльмара Мамедъярова. Казалось, он попытается каким-то образом отреагировать на достаточно серьезные обвинения, которые содержались в речи Сержа Саргсяна.
Однако речь Мамедъярова с трибуны ООН выглядела общей, размытой и безадресной. Опорные клише азербайджанской риторики типа "вывод армянских войск с оккупированных территорий", "терцелостность" и т.д. присутствовали в ней как бы между прочим. Создавалось впечатление, что выступает представитель очень миролюбивого, совершенно безобидного и предрасположенного к сотрудничеству и добрососедским отношениям государства, приверженного нормам международного права и сохранению стабильности в регионе. Более того, министр попытался выступить в роли этакого "голубя мира" из страны, которая видит исключительно мирные пути урегулирования конфликтов и всеми силами стремится развивать экономическое сотрудничество в регионе. Словом, при чтении речи Мамедъярова – по крайней мере в том варианте, в каком оно приведено на азербайджанских новостных сайтах, у сведущего в региональных развитиях человека возникает ощущение, что либо этот человек абсолютно не в курсе основных направлений внешней политики государства, которое представляет, либо, что вероятнее, сознательно вводит мировое сообщество в заблуждение…
«Կապիտալ»
Բիզնես-օրաթերթը հետաքրքիր հարցազրույց է տպագրել ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հետ։ Ներկայացնում ենք այն կրճատումներով.
«Հայաստանի կառավարության 2001թ. որոշմամբ` սեպտեմբերի 30-ը նշվում է որպես Քաղավիացիայի օր։ Հայաստանի քաղավիացիայի ներկա վիճակը « թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովման« հեռանկարների և ավիացոն բնագավառի վերաբերյալ այլ հարցերի մասին «Կապիտալի» հետ խոսել է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը։
- Բնակչության շրջանում ավիատոմսերի գնի հետ կապված դժգոհություններ կան։
- «Արմավիայի» հետ կնքած մեր պայմանագրում ամրագրված է« որ տոմսի արժեքը որևէ ուղղությամբ չպետք է գերազանցի այդ նույն ուղությամբ կատարվող այլ ընկերության կողմից սահմանված տոմսի արժեքը։ Ընկերությունների գնային քաղաքականությունը դեպի բարձրացում պայմանավորված է ոչ թե գերշահույթ ստանալու նպատակով« այլ նրանով, որ վերջին մի քանի տարում լուրջ թանկացել է ավիավառելիքի գինը։ Հայաստանում ավիավառելիքի գինը 1 տոննայի համար բարձրացել է մինչև 1700 դոլար« այն դեպքում, երբ 2004թ. 1 տոննայի գինը կազմում էր 400 դոլար։ Եթե ավիավառելիքի գինը նվազի« ապա տոմսերն էլ կէժանանան։
- Արտասահմանյան շատ ավիաընկերություններ արդեն կիրառում են էլեկտրոնային տոմսեր։ Մենք ե՞րբ կարող ենք խոսել այս ծառայության մասին։
- Այսօր մենք տեխնիկապես պատրաստ ենք էլեկտրոնային տոմսերի համակարգ ներդնելուն։ Արդեն գնում ենք դեպի զարգացման երկրորդ փուլ. ներդրվում է նոր համակարգ« որի միջոցով կկատարվի այդ գործընթացը։ Այդ համակարգով հնարավոր է ոչ միայն ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր« այլ նաև հաշվառել բեռի քաշը։ Նախատեսված է« որ այս համակարգը կներդրվի մինչև 2009թ. հունվարի 1-ը։ Այսօր արդեն «Էյր Ֆրանսը» և «Չեխական ավիաուղիները» աշխատում են էլեկտրոնային տոմսերով»։
«Հայկական ժամանակ»
Երկու տեղեկություն «ՀԺ»-ից.
Հերթական լապշաների ժամանակը
«Սրասբուրգում գտնվող ԵԽԽՎ ՀՀ պատվիրակությանն այսօր ծանր օր է սպասում։ Բանն այն է, որ այսօր սպասվող ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվի ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջների կատարման ընթացքը։ Բացի այս, մեր պատվիրակությունը պետք է բացատրի, թե ինչու է փոփոխության ենթարկվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որով, չնայած ԵԽԽՎ բանաձևերի պահանջներին, «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվում է կապուղիների մրցույթներին մասնակցելու և հետևաբար նաև եթեր վերադառնալու հնարավորությունից։ Այսօր, փաստորեն, ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պստք է ներդնի մարդկանց ականջներին լապշա կախելու իր ողջ ունակությունները։ Բայց անկախ այն բանից, թե որքանով դա կհաջողվի պարոն Հարությունյանին, ըստ ԵԽԽՎ մեր աղբյուրների, ԵԽԽՎ բանաձևերը չկատարելու պատճառով մեր պատվիրակության դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը հունվարին, այնուամենայնիվ, կմտնի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ»։
Նոր կալանավոր
«ՀՀ գլխավոր դատախազության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, մարտի 1-ի գործով նոր ձերբակալություն է տեղի ունեցել։ Ըստ այդմ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ԱԱԾ նախկին աշխատակից Հարություն Ղարիբյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով` «Զանգվածային անկարգություններ»։ Ի դեպ, մինչև սեպտեմբերի 5-ը պաշտոնապես մարտի 1-ի գործով 4 հետախուզվողի անուն էր ներկայացվում` ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյան, Լևոն Տեր-Պետրոսյանի Լոռու մարզի նախընտրական շտաբի անդամ Համլետ Հովհաննիսյան և Վիրաբ Մանուկյան։ Սակայն երեկվա հաղորդագրության մեջ նշված է, որ ներկայումս հետախուզվողներն արդեն 5-ն են, բայց հինգերորդի անունը չի հրապարակվում»։
«Հայոց աշխարհ»
Լուր «Հայոց աշխարհից»։
Նախկին նախարարին փոխարինեց գործող նախարարը
«Երեկ հրավիրված գլխավոր համաժողովում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ունեցավ նոր ղեկավարություն։ Կազմակերպությունը երեք տարի գլխավորելուց հետո նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից։ Ընտրվեց մինչ այդ ՀԽՀԿ գլխավոր քարտուղար, նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը»։
«Հրապարակ»
Հետաքրքիր նորություն է տպագրել «Հրապարակը»։
«ԽՄ վերջին նախագահ Մ. Գորբաչովը մտադիր է վերադառնալ Ռուսաստանի ակտիվ քաղաքականություն։ Նա ռուս մեծահարուստ Ալեքսանդր Լեբեդևի հետ ստեղծում է «Ռուսաստանի անկախ դեմոկրատական կուսակցությունը», որով կմասնակցի 2011թ. խորհրդարանական ընտրություններին։ Նա նախորդ տարի ընտրվել է ՌԴ «Սոցիալ-դեմոկրատների միություն» շարժման ղեկավար, որի հիմնադիր համագումարում ընդունվեց այդպիսի հայտարարություն. «Երկրում բացակայում է իսկական և գործող ընդդիմություն»։ Շատ մոտ է Հայ ազգային կոնգրեսի ստեղծման նախապատմությանը»։
«Չորրորդ իշխանություն»
«ԲՀԿ-ն Իշխան Զաքարյանի համար քաղաքական պատասխանատվություն չի կրել ու չի կրում», -ասում է Գագիկ Ծառուկյանը։
«Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը եկել էր խորհրդարան` ընտրելու իր ընկեր Հովիրկ Աբրահամյանին։ Նա մինչ այդ պատասխանեց լրագրողների հարցերին.
- Ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ Դուք պատրաստվում եք առաջադրվել Երևանի քաղաքապետ։
- Երևանի քաղաքապետ ես չեմ պատրաստվում առաջադրվել։ Դա իմ համար շատ փոքր բան է։
- Վերահսկիչ պալատի նախագահի եզրակացությունները վերաբերում էին նաև ձեր կուսակցական նախարար Վարդան Վարդանյանի գործունեությանը, որի ընթացում չարաշահումներ են կատարվել։ Հնարավո՞ր է` փոխեք նախարարին։
- Եթե դա ապացուցվի, իմացեք, որ նախարարը հաստատ կփոխվի։ Մենք եկել ենք աշխատելու, այլ ոչ թալանելու։ Վարդան Վարդանյանը 5 ամիս է աշխատել։ Ու եթե այսօր մարդիկ իրենց անձնական խնդիրները վերածում են քաղաքականության ու առաջին հերթին ստուգում է հենց իր կուսակցությունը, ով իրեն առաջարկել է, ով իր կողքին է կանգնել, այսօր այդպիսի մոտեցում է ցուցաբերում, բոլորն էլ հասկանում են, որ դա անձնական է։ ԲՀԿ-ն Իշխան Զաքարյանի համար ոչ մի քաղաքական պատասխանատվություն չի կրում, չի էլ կրելու։ Այսօր Վարդան Վարդանյանի մոտ ստուգում է նախագահի վերահսկողության ծառայությունը։ Եթե որևիցե մեկը սրտացավ է, գնացեք Իշխան Զաքարյանին ասեք` տվեք ակտը, որովհետև Ծառուկյանը հայտարարել է, որ եղել է ծավալների խախտում, որ դեռ շինարարությունը ավարտված չէ, վճարված է, կատարված է ավել աշխատանք։ Այսօրվա կարգավիճակով նոր ստուգում է կատարվում։
- Այսինքն` անձնական խնդի՞ր է լուծում Իշխան Զաքարյանը։
- Դուք կարող եք մեր կուսակցության անդամներին հարցնել։ Նրա բաջանաղը, որ մի տարի գործի չի գնացել, Վարդան Վարդանյանը ասել է, որ ինքը պիտի գործից դուրս գա, ոչ թե վարչության պետ լինի, բայց հիմա վերահսկիչ պալատում է վարչության պետ ու ինքն էլ ստուգումները կատարել է։
- ՎՊ նախագահի պաշտոնում Դուք եք երաշխավորել Իշխան Զաքարյանին։
- Եթե մարդը թույլ է լինում ու ամեն ինչ վեր է ածում անձնականի... պապենական ասացվածք կա. ասում են` պաշտոնը տուր, նոր մարդու դեմքը կճանաչես…»։
«Փակագիծ»
Երեկ Ազգային ժողովը նոր նախագահ ունեցավ։ Հովիկ Աբրահամյանը դարձավ Հայաստանի ԱԺ 7-րդ նախագահը։ Այս մասին է «Փակագծի» անդրադարձը։
ԱԺ նախագահի առաջին սուտը
«Ազգի վերջին ընտրյալներից մեկը` Հովիկ Աբրահամյանը, դեռ չէր ընտրվել ԱԺ-ի նախագահ, երբ քվեարկությունից րոպեներ առաջ հայտնվեց լրագրողների «ուռկանում»։ Բանակցությունների արդյունքում ԶԼՄ-ների ներկայացուցիչները, խոստմանը համաձայն, անջատեցին իրենց ձայնագրիչներն ու, ոչ մի հարց չուղղելով, տնավարի զրույցի բռնվեցին։ Ի նշան հարգանքի, Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին խոստացավ քվեարկությունից հետո, ժամը 16-ն անց 30-ին պատասխանել լրագրողների հարցերին։ Բայց իր ընտրած պահին նա աննկատ դուրս եկավ նիստերի դահլիճից և այլևս... մամուլի ասուլիսը հօդս ցնդեց։ Սա նրա պաշտոնավարության առաջին պահի առաջին խաբսն էր։ Ի միջի այլոց, դրանից առաջ Հովիկ Աբրահամյանը հանդիսավոր պայմաններում ավելի մեծ սխալ էր թույլ տվել. լրագրողների և մի քանի պատգամավորների շրջանում նա խոստացավ իր ձայնը տալ ԱԺ-ի նախագահի մյուս թեկնածուին` Լարիսա Ալավերդյանին ու դրժեց խոստումը։ Ժառանգության ներկայացուցչի օգտին քվեարկել էին միայն նրա 5 կուսակիցները։ Կուլիսների ետևում շրջանառվողը մի տեսակետ էր. «Հովիկ Աբրահամյանի առաջին սուտը կամ հումորը տղամարդկային չէր»»։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
«Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 19:51 • 01.11.24 Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ անցկացվեց ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը
- 13:40 • 31.10.24 Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդգծել ենք հայկական խոհանոցը` որպես ազգային արժեք. Նիկոլ Փաշինյան
- 12:01 • 31.10.24 Մեր օրակարգում ԼՂ հիմնահարց չկա. հեգնական ժպիտը տեղին չէ, պարո՛ն Ռուստամյան. Միրզոյան
- 11:34 • 31.10.24 ՌԴ-ի հետ ամուր տնտեսական կապերով կապված ենք, չնայած կան տարաձայնություններ արտաքին քաղաքական որոշ հարցերում. Արարատ Միրզոյան
- 11:20 • 31.10.24 Մոտ ապագայում խաղաղության պայմանագրի այդ 1-2 ձևակերպումների շուրջ էլ համաձայնության կգանք և այն պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան
- 11:16 • 31.10.24 Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, բայց կառուցողական չէ, երբ նրանք մեր հարաբերությունների կարգավորումը կապում են Ադրբեջանի հետ. ԱԳ նախարար
- 20:57 • 30.10.24 Հեղափոխական, նոր, ժամանակակից ապրելակերպի բոլոր կողմերը հաշվի առնող. ինչ է առաջարկում Renshin ընկերության Skyline թաղամասը
- 20:38 • 30.10.24 Վրաստանի իշխանությունը ռուսամետ չէ, մեր շահերից բխում է, որ կոնֆլիկտ չունենա ՌԴ հետ․ Ջոնի Մելիքյան
- 16:15 • 29.10.24 ՄԻՊ-ը չի կարող իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները կատարել. Անահիտ Մանասյան
- 15:17 • 29.10.24 Կարելի է «Շողակաթ»-ի բյուջեն ուղղել Հանրային ռադիոյին, ավելի արդյունավետ կլինի. ՔՊ-ական պատգամավոր
- 12:25 • 29.10.24 Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա Անդրեասյան
- 20:38 • 28.10.24 Իշխանությունը կարող է գնալ արտահերթ ընտրությունների, որ չձևավորվի այլընտրանքային քաղաքական ուժ․ Երվանդ Թարվերդյան
- 12:15 • 28.10.24 Պետությունը հաց վաստակելու գործիք է, այսպես պետք է ընկալել պետությունը. Նիկոլ Փաշինյան
- 11:13 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց բարեկեցությունն «աչքի փուշ» է դառնում. Փաշինյան
- 11:01 • 28.10.24 Համընդհանուր թշվառության մեջ մարդկանց վաստակը աչքի փուշ է դառնում. Փաշինյան
- 10:48 • 28.10.24 Պետականը մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է. Փաշինյան
- 20:12 • 26.10.24 Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
- 23:15 • 25.10.24 Մեկնարկել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ` TOON EXPO 2024 ցուցահանդես-վաճառքը
- 20:44 • 25.10.24 Եթե իմանանք, որ մանդատները դնենք ու փողոցում մոբիլիզացիա կլինի, մանդատ դնելը րոպեների հարց կլինի․ Քրիստինե Վարդանյան
- 13:03 • 25.10.24 ՀՀԿ-ն չի մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում. Հայկ Մամիջանյան
- 11:37 • 25.10.24 Բացի Ադրբեջանի քաղաքական կամքից, այլ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ ՔՊ պատգամավոր
- 12:16 • 24.10.24 «Դու-ով հետս չխոսես», «Ձեզ պահեք չափերի մեջ»․ լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:00 • 24.10.24 Երբ ներկրումների ուշացումներ են լինում, արտադրողները նեղ վիճակում են հայտնվում. Խաչատուր Սուքիասյան
- 20:38 • 23.10.24 Ռուսաստանը Հայաստանի պարտիան կխաղա Վրաստանի ընտրություններից հետո՝ Փաշինյանով, թե առանց․ Էդուարդ Շարմազանով
- 18:29 • 23.10.24 BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու կարևոր շարժառիթ է նաև, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից. Փաշինյան
- 17:33 • 23.10.24 Կիրանցում վերջին 35 տարում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան հիմա․ Փաշինյան
- 14:36 • 23.10.24 Վարկեր վերցնելը պետության համար լավ է, բայց ունե՞ք հաշվարկ, թե այդ վարկից ինչքա՞ն է գեներացվում. Խաչատուր Սուքիասյանը՝ ֆինանսների նախարարին
- 11:19 • 23.10.24 Զգացմունքային, անհատական ու սպորտային․ Toyota-ն ներկայացրել է նոր սերնդի Camry-ն
- 17:36 • 22.10.24 Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին
- 17:33 • 22.10.24 Դուք պետություն եք ծախել, մի պետությունում իշխանություն դարձաք, 3 օր տևեց. Ալեն Սիմոնյանը՝ ՀՅԴ-ին
- 17:03 • 22.10.24 Ուսադիրներով շատ երիտասարդներ՝ թռիչքային կարիերա ունենալով, իրենց բացառիկ ու յուրահատուկ են զգում․ Քոչարյանն՝ ԱԺ-ում գրանցված կոնֆլիկտի մասին
- 14:22 • 22.10.24 Skill Event Marketing Company-ն ընդգրկվել է Eventex Top 100 հեղինակավոր վարկանիշում
- 12:37 • 22.10.24 Այս կանոնակարգը հաղթանակի ճանապարհ է դեպի մեր ինքիշխանություն. Հակոբ Արշակյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սպորտ 14:37 • 05/11 Հայաստանի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում Ռաուլի անունն է շրջանառվում. ՀՖՖ փոխնախագահ Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք:
-
Իրադարձային 11:19 • 05/11 Գերմանիայում չեն կարողանում գտնել հաջողակին, որը վիճակախաղով 1,1 մլն եվրո է շահել «Նման շահումով դուք կարող եք հանգիստ երազել ձեր հաջորդ արձակուրդի մասին։ Ես հաճույքով կհրավիրեմ հաղթողին Մագդեբուրգում գտնվող մեր գրասենյակ՝ անձամբ շնորհավորելու նրան»,- ասել է Lotto-ի գործադիր տնօրեն Ստեֆան Էբերտը:
-
Քաղաքականություն 12:15 • 05/11 Բաքուն կարող է Երևանին «ստիպել» խաղաղության պայմանագիր կնքել. Ադրբեջանի ԱԽՔ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովն ասել է, որ մի շարք արտաքին ուժեր փորձում են «օգտագործել» Հայաստանը՝ տարածաշրջանում սպառնալիքներ ստեղծելու համար։ «Ադրբեջանը՝ որպես հաղթանակած ե
-
Իրադարձային 13:46 • 05/11 Սանդուն Մոլդովայի նախագահը չէ. բնակչության մեծ մասը չի քվեարկել նրա օգտին. Կրեմլ Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական և անարդար, քանի որ հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են Ռուսաստանում, նույնիսկ չեն կարողացել քվեարկել։ Այս մասին նո
-
Քաղաքականություն 11:59 • 05/11 Հարրիսն ու Թրամփը հավասար ձայներ են ստացել գյուղում, որտեղ ԱՄՆ նախագահական ընտրություններն առաջինն են անցկացվել Ավանդույթի համաձայն՝ այս փոքրիկ բնակավայրում քվեարկությունը սկսվում է ժամը 00:00-ից։ Արդյունքում գյուղն առաջինն է հայտարարում ընտրությունների արդյունքների մասին։ Քաղաքի բոլոր վեց ընտրողները քվեարկել են կեսգիշերին, իսկ մի քանի րոպե անց ընտրատեղամասը փակվել է։
-
Իրավունք 14:55 • 05/11 Վրաստանի շրջանային դատարանը 30 ընտրատեղամասերում չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները Վրաստանի շրջանային դատարանը 30 ընտրատեղամասերում չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով։ Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։
-
Իրադարձային 16:41 • 05/11 Էրդողանը Ղրղզստանի նախագահին մեքենա է նվիրել և նրանից որպես նվեր ձի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղրղզստան կատարած այցի շրջանակում, նախագահ Սադիր Ժափարովին թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենա է նվիրելՍրան ի պատասխան Ժափարովն Էրդողանին ձի է նվիրելՆշենք, որ Էրդող
-
Քաղաքականություն 09:52 • 05/11 Առաջիկա խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով. Վահե Հովհաննիսյան Այս ընտրությունները նաև առանձնահատուկ են լինելու նրանով, որ քաղաքական դաշտում կա իրական քաղաքական և որակական սերնդափոխության հնարավորություն։
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
-
Իրադարձային 16:52 • 04/11 Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «Գազել»-ը, վերջինը կողաշրջվել է Բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
-
Սպորտ 20:41 • 04/11 Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց․ Պաստորեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին «Իմ մարմինն այլևս չէր դիմանում: Ազդրի վնասվածքը շատ ծանր էր և սահմանափակում էր ֆուտբոլ խաղալու իմ հնարավորությունները: Ֆուտբոլը լքում էր ինձ, իսկ ես կորցնում էի ուժս, քանի որ անտանելի էր։ Ես և ֆուտբոլը լքում ենք միմյանց»,- ասել է Պաստորեն Relevo-ին տված հարցազրույցում։
-
Քաղաքականություն 12:15 • 04/11 ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը. հայտարարություն Եթե դուք հիասթափված եք, թե ինչպես են ընկալում ձեր նախընտրած թեկնածուին ամերիկահայ ընտրողները, արեք ամեն ինչ ձեր թեկնածուին մղելու, որպեսզի նրանք պատասխանատվության ենթարկեն Բաքվին:
-
Իրադարձային 23:37 • 31/10 Աննա Հակոբյանը ցույց է տվել, թե ինչպես է ներկայացել 53 հաջողակ ձեռներեց տղամարդկանց հետ ընթրիքին (լուսանկար, տեսանյութ) Վարչապետի կինը ընթրիքի էր հրավիրել հաջողակ հաջողակ տղամարդկանց, 1 միլիոն դրամ մուտքի վճարով: Հոկտեմբերի 31-ին կայացած ընթրիքին մասնակցելու էին 53 հաջողակ ձեռներեց տղամարդիկ:
-
Ժամանց 11:09 • 01/11 Ինչ կերպարներով են Քիմ Քարդաշյանն ու մյուս աստղերը նշել Հելոուինը (լուսանկարներ) Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
-
Իրադարձային 15:29 • 04/11 Զուրաբիշվիլին կիսվել է հրապարակմամբ, որում Լոռու մարզը ներկայացվում է «պատմական Վրաստան» Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք Մեծ Վրաստանը»։
Մշակույթ
-
18:31 • 31.10.24 Ադրբեջանի կեղծիքն Ամբերդի վերաբերյալ․ «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
16:20 • 05.11.24 Իսկական ժամանակն է հանգստանալու. Խաչանովը վնասվածք է ստացել
Իրադարձային
-
23:08 • 05.11.24 ԱՄՆ Ջորջիա նահանգի երկու ընտրատեղամասում քվեարկությունն ընդհատվել է
-
22:19 • 05.11.24 Ավտովթար՝ Արարատում․ կա տուժած
-
22:11 • 05.11.24 Իսրայելի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվել
Մամուլի տեսություն
-
08:40 • 05.11.24 Առաջարկվում է ներդնել օգտահանման վճար. նախագիծ. «Փաստ»
Իրավունք
-
16:46 • 05.11.24 «Սպայկա»-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Ժամանց
-
12:14 • 03.11.24 Ծնվել է «Բարբի»-ի աստղ Մարգո Ռոբիի առաջնեկը. Daily Mail
-
11:16 • 02.11.24 Եվգենի Պետրոսյանին հրավիրել են դառնալ «Comedy Club»-ի ռեզիդենտ