«Օսկար 2009». «Միլիոնատերը ետնախորշից»՝ տարվա լավագույն ֆիլմ

09:56 • 23.02.09

Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» կինոնկարը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ճանաչվել է տարվա ֆիլմ։ Այսպիսով, կինոնկարն արժանացավ տասից ութ «Օսկարի»։ Հաղթողի անունը հայտարարել է Սթիվեն Սփիլբերգը։

Գլխավոր մրցանակին հավակնում էին նաև Սթիվեն Դոլդրիի «Ընթերցողը», Դեյվիդ Ֆինչերի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը», Ռոն Հովարդի «Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի» և Գասա Վան Սենտի «Հարվի Միլքը»։

Դեյվիդ Ֆինչերի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը», որը համարվում էր այս տարվա «Օսկարի» հիմնական ֆավորիտ, արաժանացավ ընդամենը 3 «Օսկարի»,մինչդեռ հավակնում էր 13-ի։

Գասա վան Սենտի «Հարվի Միլքը» և Կրիս Նոլանի «Սև ասպետը» առաջադրվել էին ութ անվանակարգերում, և երկուսն էլ արժանացան երկուական արձանիկների։ Ռոն Հովադրի «Ֆրոսթն ընդդեմ Նիքսոնի» ֆիլմը ոչ մի մրցանակ չստացավ։ Սթիվեն Դոլդրիի «Ընթերցողը», որն նույնպես առաջադրվել էր 5 անվանակարգերում, վաստակել է ընդամենը մեկ մրցանակ. դրան արաժանացավ Քեյթ Ուինսլեթը, ով հաղող ճանաչվեց «լավագույն գլխավոր դերասանուհի» անվանակարգում։
 

«Օսկար 2009». «Միլիոնատերը ետնախորշից»՝ տարվա լավագույն ֆիլմ