Մինսկում անցկացվել է «Հայաստանն իմ հայրենիքն է, հայերենն` իմ մայրենին» միջոցառում
Ապրիլի 11-ին Մայրության և գեղեցկության տոնի առիթով Մինսկի կիրակնօրյա հայկական դպրոցում կազմակերպվել է գրական-երաժշտական երեկո «Հայաստանն իմ հայրենիքն է, հայերենն` իմ մայրենին» խորագրով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, դպրոցի սաների համար հաճելի անակնկալ էր այդ օրերին Մինսկում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը հաղթական մասնակցություն ունեցող Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիկների եւ մարզիչների հետ հանդիպումը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Բելառուսի հայ համայնքային կառույցների և Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներ, բազմաթիվ բելառուսահայեր և հայ համայնքի բարեկամներ:
Բելառուսում գործող միակ հայկական կրթօջախի սաները կատարել են հայկական ժողովրդական երգեր, պարեր և հայրենիքին ու մայրերին նվիրված բանաստեղծություններ:










