Թողարկվել է պոռնոգրաֆիկ գիրք կույրերի համար

17:11 • 13.04.10

Կանադացի նկարչուհի Լիզա Մերֆին դարձել է կույրերի համար նախատեսված առաջին պոռնոգրաֆիկ գրքի հեղինակը։ Այս մասին հաղորդում է Toronto Sun-ը։ Tactile Mind–ում տեղ են գտել ինչպես էրոտիկ բովանդակությամբ տեքստեր, այնպես էլ մերկ տղամարդկանց ու կանանց պատկերներ։

Պոռնոգրաֆիկ գիրքը թողարկվել է ուռուցիկ տպագրության տեխնոլոգիաների կիրառմամբ, որը սովորաբար օգտագործվում է կույրերի համար նախատեսված գրքերի տպագրությունում։ Շոշափելով պատկերները՝ կույրերը կկարողանան պատկերացում ստանալ գրքում զետեղված պատկերների վերաբերյալ։ Տեքստերը գրված են են Բրայլի շրիֆտով։

Tactile Mind-ի մեկ օրինակը կարժենա 225 դոլար։