Այս տարին հայկական կինոյի համար բեկումնային կլինի. Գևորգ Գևորգյան

15:56 • 13.04.10

Մինչև այս տարվա վերջ պատրաստ կլինեն 7 լիամետրաժ ֆիլմեր։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։ Այսպիսով կինոսիրահարներին նոր աշխատանքներով կուրախացնեն Մարիա Սահակյանը («Ալավերդի»), Նիկա Շեկը («Իմ խեղճ սիրելի մայրիկը»), Միքայել Վատինյանը («Ժաննան և ձայները») և այլք։

«Այս տարին հայկական կինոյի համար բեկումնալից կլինի։ Նոր ֆիլմեր են նկարահանում 5–6 երիտասարդ, որոնք կբերեն նոր որակ և նոր ոճ»,- նշեց տնօրենը։
Գևորգյանը նաև հավելեց, որ Հայաստանն, իհարկե, ցանկություն ունի մասնակցելու Կաննի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին։ «Հույսս կապում եմ երիտասարդների հետ»,- ասաց նա։

Նախատեսվում էր, որ Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակում «Սինեֆոնդասիոն» մրցութային ծրագրին կմասնակցի ռեժիսոր Ա. Չիլինգարյանի «Ցատկերթ» ֆիլմը:

Սակայն, ինչպես տեղեկացրեց Գևորգյանը, այդ կարճամետրաժ ֆիլմի տևողությունը չի համապատասխանում փառատոնի չափորոշիչներին։