Հռոմի պապը` Brit Awards երաժշտական մրցանակի հավակնորդ

09:29 • 14.04.10

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի Alma Mater - Music From the Vatican երաժշտական ձայնասկավառակը առաջադրվել է Classical Brit Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանը «տարվա ձայնասկավառակ» անվանակարգում։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։

Հռոմի պապի ինը մրցակիցների թվում են Britain's Got Talent մրցույթի ֆինալիստ 14-ամյա Ֆերիլ Սմիթը, Լոնդոնի Թագավորական օպերայի երաժշտական ղեկավար Անտոնիո Պապանոն և երգահան Հովարդ Գուդալը։

«Լավագույն կատարող» անվանակարգում առաջադրվել են ռումինական սոպրանո Անջելա Գեորգիուի, ռուս սոպրանո Աննա Նետրեբկոյի և ամերիկացի դիրիժոր Մարին Ալսոպի թեկնածությունները։