«Սմարթ սիսթեմսը» վեբ-ստուդիաների շարքում 20-րդն է ԱՊՀ մակարդակով

17:41 • 16.04.10

Ապրիլի 14-ին հրապարակվել են «Ռունետի վարկանիշ» հեղինակավոր վերլուծական նախագծի պաշտոնական արդյունքները, որի շրջանակում հրապարակվում են վեբ-ստուդիաների, seo ընկերությունների, ռունետում կայքերի կառավարման համակարգերի ամենամյա վարկանիշները։ Նախագծի կազմակերպիչն է CMS Magazine վեբ մշակումների և ինտերնետային մարկետինգի շուկայի առաջատար վերլուծական կայքը։

Ratingruneta.ru կայքի տվյալների համաձայն՝ հայկական «Սմարթ սիսթեմս» ընկերությունը եզրափակում է գլոբալ վարկանիշային աղյուսակում լավագույն վեբ-ստուդիաների քսանյակը և գտնվում է PR (Page Rank) ենթավարկանիշի 3-րդ հորիզոնականում։
Այս վարկանիշն օբյեկտիվ գնահատական է տալիս վեբ-ստուդիաների հնարավորություններին ու կարողություններին։ Միավորելով գնահատման առավել կարևոր չափանիշները՝ ստացվել է մի արդյունք, որը չի վիճարկվում մասնակիցների կողմից։ Այստեղ յուրաքանչյուրի համար տեսանելի են բոլոր արժանիքներն ու թերությունները, ոմանց համար դա լավ արդյունք է, ոմանց՝ համար թույլ կողմերի վրա աշխատելու առիթ, իսկ ընդհանուր առմամբ՝ այն պոտենցիալ հաճախորդներին մշակող ընկերությունների լայն ընտրություն է առաջարկում։