«Երեքի ցուցահանդես»–ը՝ Հենրիկ Իգիթյանի հիշատակին
Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում ապրիլի 16–ին բացվել է Ռոբերտ Էլիբեկյանի, Արա Շիրազի, Էդուարդ Խարազյանի «Երեքի ցուցահանդես»–ը, որն արվեստագետները խորհրդանշորեն նվիրել են թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության կայքը։
Արվեստասեր հասարակությունը մինչև մայիսի 16-ը հնարավորություն կունենա ծանոթանալու Էլիբեկյանի 2003-2009թթ. ստեղծած և առաջին անգամ ցուցադրվող շուրջ 64, Շիրազի՝ 1960-ականներից ցայսօր ստեղծած շուրջ 50 աշխատանքներին: Գեղանկարիչ Էդուարդ Խարազյանն էլ կներկայանա վերջին տասնամյակի իր 50 աշխատանքներով:










