Facebook-ն արգելափակել է Ուսամա բեն Լադենի անձնական էջը

11:38 • 19.04.10

Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը փակել է Ուսամա բեն Լադենի անվամբ բացված անձնական էջը: Այդ մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը։

Դեռևս հայտնի չէ, թե ովքեր էին էջի հեղինակները։ Չի բացառվում, որ նրանք դառնան ԱՄՆ համապատասխան մարմինների հետաքննության օբյեկտը։

Ուսամա բեն Լադենի անձնական էջը Facebook-ում բացվել էր մարտի 25-ին և արդեն հասցրել էր հազարից ավելի ընկերներ ձեռք բերել։

Էջի բովանդակությունը հիմնականում իսլամիստների տեսագրություններն էին, որոնք պատրաստել է «Ալ Ղաիդայի» ոչ պաշտոնական հեռուստաալիքը։

Անձնական էջի հեղինակը ներկայացել է «մոջահեդների արքայազն՝ որպես բնակության վայր նշելով «աշխարհի լեռները»։ Նշենք, որ ըստ գլխավոր վարկածի՝ «թիվ մեկ ահաբեկիչը» թաքնվում է արդարադատությունից Պակիստանի և Աֆղանստանի սահմանամերձ լեռնային գոտիներում։