Նոր հնչեղ անուն լուսանկարչական արվեստի աշխարհում

12:42 • 21.04.10

Անուշ Էլբակյանի «Իմ Էյֆելը» լուսանկարը ճանաչվել է Ռուսաստանի «Իզվեստիա» հայտնի օրաթերթի անցկացրած մրցույթի 10-րդ փուլի հաղթող: Մրցույթն անցկացվել է 10 փուլով, յուրաքանչյուր փուլն ունեցել է առանձին հաղթող:

Վերջերս Անուշ Էլբակյանը հաղթող էր ճանաչվել նաև երևանյան ցուցահանդեսում, որը կազմակերպել էին Elwood, NDP Group և Altro ընկերությունները:

19-ամյա Անուշը հրավիրվել է իր լավագույն 10 լուսանկարներով մասնակցելու Էդինբուրգում (Մեծ Բրիտանիա) կայանալիք ամենամյա ցուցահանդեսին: Նա կմասնակցի նաև GPG ամերիկյան ամսագրի մրցույթին (Նյու-Յորք), որը նվիրված է լինելու Ֆրանսիացի հանրաճանաչ լուսանկարիչ Անրի Կարտիե-Բրեսսոնին (Henri Cartier-Bresson):

Այժմ Անուշն աշխատում է «Աշխարհը և հայերը» շարքի ուղղությամբ: Շուտով Երևանում կկազմակերպվի նրա անհատական ցուցահանդեսը:

Նշենք, որ Անուշը հայտնի ռեժիսոր, մի շարք հեռուստահաղորդումների հեղինակ և վարող Արթուր Էլբակյանի դուստրն է: