Վաղը Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրն է
Ապրիլի 23-ին՝ Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կմեկնարկեն մի շարք միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են Ազգային գրադարանից, ժամը 12։00–ին կբացվի Ցեղասպանությանը վերաբերող գրքերի ցուցահանդես` հայաստանյան հրատարակիչների մասնակցությամբ։ Ավելի ուշ տեղի կունենա «Ստեղծագործողները` ընդդեմ պիրատության» պաստառների մրցույթ-ցուցահանդես։
12։30-ին նախատեսված է «կլոր սեղան», որին կլսվեն զեկուցումներ «Հեղինակային իրավունքը Հայաստանում» թեմայով, ինչպես նաև «Հսկիչ նշանների /դրոշմապիտակների/ միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Միջոցառման ավարտին՝ 13։00-ին, կցուցադրվեն գրական ստեղծագործությունների հիմքերով ֆիլմեր։










