Շների հանդեպ սերը Միկի Ռուրկին դարձրեց Չինգիզխան

13:13 • 24.04.10

Ռեժիսոր Ջոն Միլիուսի պատմական դեռևս անվերնագիր ֆիլմում հոլիվուդյան դերասան Միկի Ռուրկը պատրաստվում է մարմնավորել Չինգիզխանին։ Ֆիլմում կներկայացվեն մոնղոլ առաջնորդի կյանքի 40 տարիները՝ նրա որդու և թոռան ներկայացմամբ։ Այս մասին հաղորդում է joblo.com-ը։
Ռուրկը պատմել է, որ ֆիլմում հանդես գալու համար ինքը պետք է ձիավարության և նետաձգության դասեր ստանա։ Դերասանը նաև խոստովանել է, որ համաձայնել է մարմնավորել Չինգիզխանին, քանի որ Մոնղոլիայի առաջնորդն ու կայսրը շատ էր սիրում շներին։
«Մոնղոլները հաճախ իրենց մարտերում օգտագործել են շներին... Բայց ֆիլմի սցենարում մի դրվագ կա, երբ Չինգիզխանը կարգադրում է զինվորներին շներին պահել զորքերի ետևում։ Նա հոգ էր տանում շների համար... Դա ինձ դուր է գալիս»,- խոստովանել է Միկի Ռուրկը։