Վրացիները հայկական հետքը ջնջում են նույնիսկ լեռներից

16:42 • 27.04.10

«Ես ձեզ ուզում եմ մի շատ վատ լուր տալ. վրացիներն սկսել են աշխատել ոչ թե Թբիլիսիում, Ախալցխայում և ուրիշ բնակավայրերում, այլև սկսել են սողոսկել լեռների, անտառների մեջ և ոչնչացնել հայկական վանքերը, եկեղեցիները»,- այսօր լրագրողներին ասաց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Սամվել Կարապետյանը։

Ըստ նրա՝ հայկական եկեղեցիների յուրացումը մեծ բնակավայրերում ինչ-որ չափով հասկանալի է, քանի որ բնակչությունն աճում է, և, միգուցե, վրացիները նոր եկեղեցիների անհրաժեշտություն ունեն, սակայն վերոհիշյալ դեպքերը բացարձակապես անընդունելի են։

Կարապետյանը նշեց, որ հայկական հետքն արդեն ջնջվում է լեռներից։

«Մենք կարող ենք պահպանել այն միայն մի դեպքում, եթե հանցագործը պատասխանատվության ենթարկվի»,- նշեց նա։