Քեմերոնը շարունակում է զարմացել. այս անգամ 3D տեսախցիկը նա կտեղադրի Մարսագնացի վրա

12:24 • 30.04.10

«Ավատար» և «Տիտանիկ» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը համոզել է ՆԱՍԱ-ին տեղադրել 3D տեսախցիկ Curiosity մարսագնացի վրա և նկարահանել ֆիլմ Կարմիր մոլորակի մասին։ Այս մասին տեղեկացնում է Pasadena Star News թերթը։
ՆԱՍԱ-ն արդեն ձեռք է բերել 3D տեսախցիկ, որը Մարս կհասնի 2011թ։

3D ֆորմատը համընդհանուր հետաքրքրություն առաջացրեց «Ավատար» ֆիլմի ցուցադրումից հետո։ Ֆիլմն արդեն դրամարկղային ռեկորդակիր է և իր հասույթով գերազանցել է «Տիտանիկին»։
Չնայած դրան, «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը «Ավատարն» արժանացավ ընդամենը 3 արձանիկի ոչ կարևոր անվանակարգերում։