ԱՄՆ–ը հրապարակել է հեղինակային իրավունքները խախտող պետությունների «սև ցուցակը»

12:22 • 01.05.10

ԱՄՆ առևտրի նախարարությունը հրապարակել է հեղինակային իրավունքները խախտող պետությունների ամենամյա ցանկը։ Այս մասին տեղեկացնում է BBC գործակալությունը։

Առաջատարների ցանկում են Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը, Արգենտինան, Չիլին, Պակիստանը, Թայլանդը և Վենեսուելան։

Ցանկում ընդգրկված պետությունների նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվելու, այն զուտ բարոյական քննադատություն է։

Սակայն այս բոլոր պետությունները գտնվում են Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում, և չի բացառվում, որ հետագայում կկիրառվեն տնտեսական պատժամիջոցներ այն երկրների նկատմամբ, որոնք կշարունակեն խթանել «հենությունը»։

Ռուսաստանը 13–րդ անգամ հայտնվում է այս ցանկի առաջատարների թվում։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշը Ռուսաստանի համար Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությունը խոչընդոտող գլխավոր գործոններից է։