Մայիսի 18–ին Հայաստանի բոլոր թանգարանները կգործեն անվճար

16:04 • 03.05.10

Թանգարանային գիշերը Հայաստանում կանցկացվի մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը` միավորելով այս երկու տոները: Թանգարանների միջազգային խորհուրդը /ICOM/ հանդես է եկել առաջարկությամբ` 2010թ. Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն իրականացնել «Թանգարանները հանուն սոցիալական ներդաշնակության» խորագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ 1999-ից Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հանդես է գալիս գարնանային որևէ կիրակի թանգարանների դռները հասարակության առջև անվճար բացելու նախաձեռնությամբ, ինչը ոգևորությամբ ընդունվում է ոչ միայն Ֆրանսիայի թանգարանների, այլև 39 այլ երկրների կողմից, որոնք միացել են նախաձեռնությանը։