Հաղթանակի 65-ամյակի առթիվ կցուցադրվեն Սարյանի՝ պատերազմի թեմայով կտավները

15:08 • 03.05.10

Երկուշաբթի Նկարիչների տանը կբացվի «Մարտիրոս Սարյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին» խորագրով ցուցահանդես։ Այն նվիրված է Հաղթանակի 65-ամյակին։

Նշենք, որ այդ տարիներին Սարյանը հաճախ է անդրադարձել պատերազմի թեմային՝ այդ շրջանում ստեղծելով մոտ 320 նկար։