«Մեր պապերից մնացածը»` Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարներում

16:24 • 04.05.10

Այսօր Երևանի պետական համալսարանում բացվել է լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Մեր պապերից մնացածը» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի լավագույն լուսանկարները` Հայաստանի և Արցախի տեսարժան և պատմամշակութային վայրերի պատկերներով:

Բացման արարողության ընթացքում Բաղդիշյանն իր խոսքում նշեց, որ պատրաստվում է բանակցություններ սկսել մի շարք կազմակերպությունների հետ` «Մեր պապերից մնացածը» ցուցահանդեսը սփյուռքահայ խոշոր կենտրոններում անցկացնելու վերաբերյալ:

Ռուբեն Բաղդիշյանը ծնվել է 1987թ.: Լուսանկարել սկսել է վաղ տարիքից, հասցրել է մասնակցել մի շարք հեղինակավոր միջազգային լուսանկարչական մրցույթների և ցուցահանդեսների, որոնց թվում են World Press Photo-ն և International Image Circuit-ը: Ուկրաինական «Украина глазами иностранцев» ֆոտոմրցույթում 2009թ.-ին զբաղեցրել է առաջին տեղը: