«Արարատից Սիոն». Ութ միջազգային փառատոների եզրափակիչ մտած ֆիլմի պրեմիերան Հայաստանում
Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան։
«Արարատից Սիոնը» ներկայացնում է հայ ժողովրդի դերը և ներդրումը մարդկության պատմության մեջ։ Նշենք, որ կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ։«Արարատից Սիոնը» պատկանելության և արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքրության բարդույթից և սեփական պատմության տերը դառնալու։
Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, և ֆիլմի տեքստը պատմում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը։ Ֆիլմում հնչում է Լիզա Ջերարդի ձայնը։
Ֆիլմը մտել է ութ միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ։ Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում։ Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ խոշորագույն ամերիկյան, եվրոպական և ռուսական հեռուստաալիքներով։










