Հայերը Հայրենական Մեծ պատերազմում. Բոլոր անունները մեկ գրքում
Հայրենական Մեծ պատերազմի 65 ամյակի առթիվ մայիսի 5-ին` ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի կունենա ռազմական պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Կլիմենտ Հարությունյանի և տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի «Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում (1941-1945) հայ ժողովրդի ներդրումը» գրքի շնորհանդեսը:
Գրքում ներառված են արխիվային փաստաթղթեր, գրական աղբյուրներ, Հայրենական Մեծ պատերազմում հայ զինվորների, պետական և կուսակցական գործիչների, զորահրամանատարների, հետախույզների, գիտնականների և կոնստրուկտորների, հայկական ծագման ռազմական արտադրության կազմակերպիչների, Խորհրդային Հայաստանի թիկունքի աշխատավորների, սփյուռքի մասնակցությունն արտացոլող մամուլի հրապարակումներ:
Նշենք, որ գրքում ներկայացված են Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած Խորհրդային Միության Հերոսների, Փառքի շքանշանների բոլոր երեք աստիճանների ասպետների, մարշալների, գեներալների, ադմիրալների ճշտված ցուցակները:










