«Ավատարը» մեծացրել է News Corp.-ի շահույթը
Ջեյմս Կեմերոնի նկարահանած «Ավատար» բլոկբաստերը զգալի ավելացրել է Ռուպերտ Մերդոկի News Corp. մեդիակորպորացիայի շահույթը 2009-2010 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում։ Այս մասին նշվում է կազմակերպության կայքում տեղադրված զեկույցում։
Filmed Entertainment սեգմենտից գործառնական շահույթը եռամսյա կտրվածքով կազմել է 497 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատ աճելով 76 տոկոսով։
Կազմակերպության ընդհանուր հասույթը հասել է 8,8 մլրդ դոլարի շեմին՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 19 տոկոսով։
Չնայած եկամուտների աճին՝ News Corp.-ի զուտ շահույթը երրորդ եռամսյակում կրճատվել է 839 մլն դոլարով։ Նախորդ տարի համապատասխան ցուցանիշը եղել է 2,7 մլրդ դոլար։










