BP-ն փակել է նավթի արտահոսքի երեք աղբյուրներից մեկը

19:01 • 05.05.10

BP նավթային ընկերության մասնագետներին հաջողվել է փակել Մեքսիկական ծոցում նավթային հարթակի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով նավթի արտահոսքի երեք աղբյուրներից ամենափոքրը։ Չնայած ձեռնարկված միջոցներին՝ ծով թափվող նավթի ծավալը շարունակում է մնալ նույնը։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Արտահոսքը դադարեցվել է փականով, որը տեղադրելու համար պահանջվել է մի քանի օր։ Ընկերությունում նշել են, որ մյուս երկու աղբյուրները փակելու համար նման մեթոդը կիրառելի չէ։