Հայտնի են դարձել ինտերնետային «Օսկարի» հաղթողների անունները
ԱՄՆ–ում հայտարարվել են Webby Awards–ի հաղթողների անունները, որը համարվում է ինտերնետային աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը։ Twitter միկրոբոգային ծառայությունը ճանաչվել է լավագույնը «Պրակտիկա» անվանակարգում։ Միանգամից հինգ անվանակարգերում հաղթող է ճանաչվել The New York Times թերթի ինտերնետային կայքը։ Տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել National Geographic ամսագիրը, CBS հեռուստաընկերությունը, Sundance–ը և HBO–ն։










