Հրանտ Դինքի հիշատակը կոգեկոչեն Նյու Յորքում

10:44 • 06.05.10

Մայիսի 8-ին Նյու Յորքում կկազմակերպվի բարեգործական համերգ` ի հիշատակ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի:

Թուրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ` համերգը կազմակերպվում է «Թուրք-ամերիկյան հանրություն» (American Turkish Society-ATS) և Moon and Stars Project կազմակերպությունների կողմից` խմբագրապետի սպանության 3-րդ տարելիցի առնչությամբ:

Բարեգործական համերգը տեղի է ունենալու Նյու Յորքի Kaye Playhouse համերգասրահում: Միջոցառման ընթացքում կհնչի Արտո Թունջբոյաջյանի և ռոք երաժիշտ Յաշար Քուրթի համատեղ ջանքերով լույս ընծայված «Ընդդեմ ատելության» խորագրով ալբոմում տեղ գտած` Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երգը:

Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է խմբագրապետի հարազատների կողմից ստեղծված «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամին: