Բազմաթիվ ամերիկահայեր կմասնակցեն Աղթամարի Սուրբ Խաչի պատարագին
Մեծ թվով ամերիկահայեր պատրաստվում են այցելել Թուրքիա և մասնակցել սեպտեմբերի 12-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հայտարարել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հաքան Թեքինը` ավելացնելով, որ ամերիկահայերն արդեն սկսել են ամրագրել ինքնաթիռի տոմսեր և հյուրանոցային համարներ:
«Հուսով եմ` Հայաստանի նկատմամբ մեր կառուցողական քաղաքականությունը մոտ ժամանակում կնպաստի երկու երկրների միջև դրական քայլեր իրականացնելուն: Պատմության բեռն ուսերից վայր դնելն այնքան էլ հեշտ բան չէ: Սակայն կարծում եմ, որ երբ կարգավորման գործընթացն ընթանա բնականոն հունով, դա կարևոր ազդեցություն կունենա նաև մեր և Սփյուռքի հայերի հարաբերությունների վրա»,- հայտարարել է թուրք դիվանագետը:










