Աբդուլլահ Գյուլն ունկնդրել է հայկական «Սարը գելին» երգը հենց հայերեն
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնի թուրք բանաստեղծ Յունուս Էմրեի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում երեկ այցելել է Էսքիշեհիր:
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` միջոցառման ընթացքում ի պատիվ Աբդուլլահ Գյուլի Անթաքիայի, Քաղաքակրթությունների երգչախումբը հայերեն կատարել է Թուրքիայում շատ հայտնի և սիրված «Սարը գելին» (Սարի աղջիկ) հայկական երգը:
Նշենք, որ «Սարը գելին» երգն ունի նաև թուրքերեն տարբերակ: Այս երգը շատ էր սիրում և հաճախ երգում էր «Ակօս» շաբաթաթերթի երջանկահիշատակ խմբագրապետ Հրանտ Դինքը:










