Հորդանան գետը մինչև հաջորդ տարի կչորանա

18:54 • 10.05.10

Հորդանան գետը մինչև 2011թ. կչորանա։ Այսպիսի կարծիք են հայտնել «Երկրի ընկերներ, Մերձավոր Արևելք» կազմակերպության էկոլոգները։

Կազմակերպության տվյալով, գետի ջրի 98 տոկոսը վերցնում են Իսրայելի, Սիրիայի և Հորդանանի իշխանությունները։

Գետում մնում են միայն կոյուղու և ոռոգման ջրերի մնացորդները։ Եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն, Հորդանանն ամբողջությամբ կչորանա մինչև 2011 թվականը։ Այս մասին հաղորդում է Mignews.ru–ն։