Պլաչիդո Դոմինգոն համերգ կտա Վրաստանում

11:21 • 10.05.10

Համաշխարհային մեծության տենոր Պլաչիդո Դոմինգոն Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով ժամանում է Վրաստան: Մայիսի 16-ին Բաթումում իսպանացի երգիչը հանդես կգա բացօթյա համերգով։ Այս մասին հայտնում է Грузия Online-ը։

Սաակաշվիլին և Դոմինգոն հանդիպել էին Միլանում անցյալ տարվա դեկտեմբերին, Լա Սկալայում համերգաշրջանի բացման ժամանակ։

Դոմինգոյի հետ համերգին հանդես կգան նաև վրացի մեներգիչներ, որոնց կազմը դեռ ճշտվում է։

Նշենք, որ Դոմինգոն որոշել է 2010 թվականից կատարել նաև բարիտոնի պարտիաներ։ Վրաստանում, հավանաբար, նա կներկայացնի հենց այդ ծրագիրը։