Հայաստանում կարտադրվեն բժշկական ժամանակակից սարքավորումներ
Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել ռուսական «Աֆինա պալադա» ընկերության «ՍՄՏ» բժշկական ժամանակակից սարքավորումների գործարանի հիմնարկեքի արարողությանը:
Գործարանում կարտադրվեն մեկանգամյա օգտագործման բժշկական իրեր: Ձեռնարկությունը կապահովի մոտ 800 աշխատատեղ, որից ավելի քան 400-ը` առաջին փուլում: Գործարանը հագեցված կլինի նորագույն սարքավորումներով: «ՍՄՏ» ՓԲԸ-ի արտադրանքի 50 տոկոսը կիրացվի ներքին շուկայում, մնացածը կարտահանվի: Առաջին արտադրանքը նախատեսվում է թողարկել 2011թ. առաջին եռամսյակի վերջում: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից։










