Պլաչիդո Դոմինգոյի այցը Վրաստան հետաձգվել է

12:15 • 11.05.10

Աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոն հետաձգել է իր այցը Վրաստան։ Նրա համերգը, որ նախատեսվում էր մայիսի 16-ին Բաթումում, տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Ենթադրվում է, որ Դոմինգոն հանդես կգա Բաթումի օպերայի և բալետի վերանորոգված թատրոնում։