Ռուս ֆիզիկոսի գեղարվեստական լուսանկարները կցուցադրվեն Երևանում

18:04 • 11.05.10

Մայիսի 12–ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ռուս հայտնի ֆիզիկոս Յուրի Միլոսլավսկիի գեղարվեստական լուսանկարների ցուցահանդես։ Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց պատկերասրահի գիտական գծով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը։

«Այդ աշխատանքները սովորական լուսանկարներ չեն։ Հեղինակն անվանում է գեղարվեստական լուսանկարներ։ Դրանք խորը փիլիսոփայություն ունեն»,– նշեց նա։

Ըստ Հարությունյանի՝ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե Միլոսլավսկիի աշխատանքները յուղաներկ գործեր են։ Սակայն, վրձնահարվածները բացակայում են։

Նշենք, որ Միլոսլավսկին ծնվել է 1947թ. հունվարի 31–ին։ Մանկությունն ապրել է Սարատովում։ 1980–ականների սկզբին նա տեղափոխվել է Նյու–Յորք։ Լինելով մասնագիտությամբ ֆիզիկոս՝ արվեստով սկսել է զբաղվել 1992թ.։