Բացվել է Կաննի 63–րդ միջազգային փառատոնը
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 63-րդ միջազգային փառատոնը։ Ինչպես հաղորդում է IndieWIRE-ը, փառատոնը բացվել է հայտնի ռեժիսոր Ռիդլի Սկոտտի «Ռոբին Հուդ» ֆիլմի պրեմիերայով, որը ներկայացվում է փառատոնի արտամրցութային ծրագրում։ Ցուցադրմանը ներկա են լինելու ֆիլմի գլխավոր հերոսներ Ռասել Քրոուն և Քեյթ Բլանշեթը։
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 19 ֆիլմ։ Հիմնական ծրագրից բացի Կաննում տեղի կունենա կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, ինչպես նաև լավագույն ուսանողական կինոնկար անվանակարգում կշնորհվեն «Հատուկ հայացք», իսկ լավագույն դեբյուտ անվանակարգում՝ «Ոսկե տեսախցիկ» մրցանակները։
Փառատոնը կշարունակվի մինչև մայիսի 23-ը։ Այս տարվա մրցութային ծրագրի ժյուրիի կազմը գլխավորում է Թիմ Բարտոնը։










