Սոֆիկո Չիաուրելիից մինչև Քսենիա Սոբչակ. Զավեն Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը

20:19 • 13.05.10

Մհեր Մկրտչյան, Նիկիտա Միխալկով, Տոնինո Գուերա, Էնրիկա Անտոնիոնի, Վիմ Վենդերս, Ատոմ Էգոյան. մշակութային ոլորտի բոլոր այս հայտնի մարդկանց իր լուսանկարներում հավերժացրել է լուսանկարիչ Զավեն Սարգսյանը։ Լուսանկարիչն իր ցուցահանդեսը ներկայացրել էր «Դեմքեր» խորագրով։

Զավեն Սարգսյանը, որը Փարաջանովի թանգարանի տնօրենն է, լուսանկարչությամբ զբաղվում է 30 տարի և հսկայական հավաքածու ունի։

Սոֆիկո Չիաուրելիին նա լուսանկարել է, երբ վրացի դերասանուհին վերջին անգամ այցելել էր Երևան և հերթական անգամ եղել Փարաաջանովի թանգարանում։

«Նա եկել էր թոռան հետ, նրան լուսանկարեցի Փարաջանովի ստեղծած գլխարկով։ Ոչ ոք չէր կարող ենթադրել, որ դա նրա վերջին այցն է»,– պատմեց նա։

Զավեն Սարգսյանի հերոսների շարքում են նաև երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, այդ թվում՝ Քսենիա Սոբչակը։